Ծառայությունների մատուցման պայմաններ

1. Ընդհանուր տեղեկություններ

Սույն Օգտագործման Պայմանները կարգավորում են Mirakian Lighting կայքից օգտվելը և կայքից ապրանքների գնումը։ Պատվեր կատարելով՝ հաճախորդը հաստատում է իր համաձայնությունը սույն պայմանների հետ։

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կամ թարմացնել սույն Օգտագործման Պայմանները՝ առանց նախնական ծանուցման։ Թարմացված տարբերակն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


2. Պատվերի մշակում

Պատվերը համարվում է հաստատված միայն այն բանից հետո, երբ հաճախորդը ստանում է հաստատող հաղորդագրություն կամ զանգ մեզանից։

Մենք իրավունք ենք վերապահում կապ հաստատել հաճախորդի հետ՝ պատվերի մանրամասները հստակեցնելու համար՝ մինչև վերջնական հաստատումը։


3. Վճարման պայմաններ

Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝

  • Առցանց վճարում բանկային քարտով (Visa/Mastercard/ArCa)՝ Ինեկոբանկի անվտանգ vPOS համակարգի միջոցով
  • Կանխիկ վճարում առաքման պահին (COD)

Վճարումը կատարվում է կայքում հասանելի առցանց վճարման եղանակներով։

Պատվերը համարվում է հաստատված միայն վճարման հաջող ավարտից հետո։ Կանխիկ վճարման դեպքում պատվերը համարվում է հաստատված պատվերի ձևակերպումից և հաստատող հաղորդագրություն/զանգ ստանալուց հետո։

Կայքում ներկայացված բոլոր գները նշված են ՀՀ դրամով, եթե այլ բան նշված չէ։


4. Քարտապանի մասին տեղեկատվության գաղտնիության քաղաքականություն

Քարտապանի անձնական և վճարային տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորված է։

Առցանց վճարում կատարելիս հաճախորդը վերահասցեավորվում է Ինեկոբանկի անվտանգ vPOS էջ։ Քարտի տվյալները (քարտի համար, քարտապանի անուն, գործողության ժամկետ, CVC/CVV կոդ) մուտքագրվում են բացառապես այդ էջում և հավաքագրվում/մշակվում են միայն ARCA, VISA և Mastercard պրոցեսինգային կենտրոնների կողմից, այլ ոչ՝ Mirakian Lighting-ի կողմից։ Այս իսկ պատճառով մենք չենք ստանում, չենք տեսնում և չենք պահպանում վճարողի քարտային կամ բանկային տվյալները։

Հաջող վճարումից հետո քարտապանն ավտոմատ կերպով ծանուցում է ստանում (էլ. փոստով կամ SMS-ով, կախված վճարային համակարգից)՝ գանձված գումարի մասին։

Պատվերի ձևակերպման կամ կատարման շրջանակում հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունները (անուն, կոնտակտային տվյալներ, առաքման հասցե) համարվում են խստորեն գաղտնի և չեն տրամադրվում որևէ երրորդ կողմի, բացառությամբ պատվերի մշակման ու առաքման համար անհրաժեշտ դեպքերի կամ օրենքով նախատեսված դեպքերի։


5. Պատվերի չեղարկում

Հաճախորդը կարող է չեղարկել պատվերը մինչև դրա առաքման նախապատրաստման սկիզբը։

Եթե պատվերն արդեն փոխանցվել է առաքման ծառայությանը, պատվերի չեղարկումը կարող է հնարավոր չլինել։


6. Վերադարձի և փոխանակման պայմաններ

Ապրանքը ենթակա է վերադարձի կամ փոխանակման գնման օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում։

14-օրյա ժամկետի ավարտից հետո վերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։

Վերադարձվող կամ փոխանակվող ապրանքը պետք է լինի չօգտագործված, պահպանի իր սկզբնական տեսքը, պիտակները և ամբողջական փաթեթավորումը։

Եթե ապրանքն ունի արտադրական թերություն կամ առաքվել է վնասված վիճակում, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեզ հետ։

Անհատական պատվերով կամ հատուկ պատրաստված ապրանքները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է արտադրական թերություն։

Վերադարձը հաստատվելուց հետո վճարված գումարը վերադարձվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Կանխիկ վճարմամբ (COD) կատարված գնումների դեպքում գումարի վերադարձն իրականացվում է բանկային փոխանցմամբ՝ հաճախորդի կողմից տրամադրված հաշվեհամարին։


7. Երաշխիք

Մենք երաշխավորում ենք, որ բոլոր ապրանքներն զերծ են արտադրական թերություններից։

Արտադրական թերություն հայտնաբերվելու դեպքում ապրանքը կարող է՝

  • Փոխարինվել նոր ապրանքով, կամ
  • Վերադարձվել՝ կախված հասանելիությունից և կողմերի միջև համաձայնությունից

Ոչ պատշաճ օգտագործման կամ սխալ վարման հետևանքով առաջացած վնասները երաշխիքով չեն ծածկվում։


8. Պայմանների փոփոխություն

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Օգտագործման Պայմանները։ Հաճախորդի պատասխանատվությունն է պարբերաբար ծանոթանալ պայմանների հետ։